Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Սպասե՞նք նոր ՀՀՇ-ի զարթոնքին

Սպասե՞նք նոր ՀՀՇ-ի զարթոնքին
07.10.2013 | 16:29

Թեև Հայ ազգային կոնգրեսից հեռացած «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին անդամները խոստացել էին վերագրանցված ՀՀՇ-ի անդրանիկ համագումարը հրավիրել սեպտեմբերին, սակայն այժմ էլ հայտարարում են, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Կուսակցությունը կոչվելու է «Հայոց համազգային շարժում», նրա համագումարն էլ հրավիրելու են նախաձեռնող խմբի անդամները:
Կուսակցության անդամներից Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե լուրեր են տարածվել, որ նախաձեռնող խմբի անդամներից ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն արտագաղթել է: Մասնակցելո՞ւ է նա կուսակցության անդրանիկ համագումարին:
Մեր զրուցակիցը խորհուրդ տվեց այդ մանրամասները ճշտել անձամբ Կարապետ Ռուբինյանից, որն այս օրերին Հայաստանում չէ:
Այս օրերին, ըստ Կարեն Կարապետյանի, կուսակցության նախաձեռնող խմբի անդամները զբաղված են տարածքային կազմակերպություններ ձևավորելով և առաջիկա համագումարին նախապատրաստվելով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ